Միջազգային

Լոնդոնը մարտահրավեր Է նետել տնտեսական ճգնաժամին՝ առաջարկելով գինի` շիշը 188 հազար դոլարով

2 րոպեի ընթերցում

Լոնդոնը մարտահրավեր Է նետել տնտեսական ճգնաժամին՝ առաջարկելով գինի` շիշը 188 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը մարտահրավեր Է նետել ներկայիս տնտեսական ճգնաժամին, երբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառքի Է հանվել աշխարհում ամենաթանկ գինիներից մեկը՝ մեկ շիշը 188 հազար ամերիկյան դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես օգոստոսի 20-ին հաղորդել Է Բի բի սի ռադոկայանը, այդ ավստրալական կարմիր գինին կարելի Է ձեռք բերել Hedonism Wines խանութում՝ Եվրոպայի ամենաթանկ փողոցի՝ Բոնդ սթրիթի անմիջական մերձակայքում:

Կաբեռնե Սովինիոնի գինին արտադրվել Ավստրալիայի Penfolds հռչակավոր տնտեսությունում: Դրա արժեքը որոշվում Է այն փաստով, որ դա ծագում Է խաղողի այն այգուց, որը հիմնվել Է տակավին 1880 թվականի կեսերին: Կաբեռնե Սովինիոնի այդքան հին այլ տնկարկներ աշխարհում չկան:

Hedonism Wines-ի խանութում 2004 թվականի բերքի Kalimna Block 42 գինին վաճառվում Է հատուկ թափանցիկ սրվակում՝ դրված երկարացված կոնի մեջ: Ընդամենն աշխարհում գոյություն ունի 12 շիշ նման գինի: «Այս գինին ունի առանձնակի խորություն եւ մաքրություն, ինչպես նաեւ սեւ հաղարջի ուժեղ համ»,- հայտարարել Է հայտնի համտես Ջասթին Նոկը: Գինու առանձնահատկությունը նաեւ այն Է, որ վաճառքի պայմաններով շիշը կարող Է բացել միայն Penfolds-ի ավագ գինեգործ Փիտեր Գագոն: Կանչով նա պետք Է ժամանի աշխարհի ցանկացած շրջան՝ այդ արարողությունը կատարելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում