Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտները շարունակում են աճ գրանցել:Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի մակրոտնտեսական ակտիվության ցուցանիշերը` օգոստոսի 20-ի դրությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2012թ.հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով:2012թ. հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է` կազմելով 107.2 տոկոս: Աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալը. յոթ ամիսներին այն կազմել է 113.4 տոկոս: Միայն հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ16 տոկոսի աճ է գրանցվել:

Նույն ամսին` նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ, 15.3 տոկոսով ավելացել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը:Անկում է նկատվել շինարարության ոլորտում. հունվար-հուլիսին շինարարության ծավալները կազմել են 94.8 տոկոս: Առեւտրի շրջանառության ցուցանիշերը գնահատվել են 102.9 տոկոս:Միջին ամսական աշխատավարձն ավելացել է` այս տարվա միայն հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, կազմել է 101.8, իսկ 2012 թ. առաջին յոթ ամիսներին` 104.6 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 8.1 տոկոսվ. արտահանման ծավալներն աճել են 13.1, իսկ ներմուծմանը` 6.4 տոկոսով:

Հայերեն English Русский

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում