1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՏՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս-Անջելեսի ամենահայտնի ակումբներից մեկում` Blue Whale-ում, օգոստոսին 19-ին կկայանա նոր կազմավորված ջազային խմբի անդրանիկ համերգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianjazz.am-ը, խմբի կազմում հանդես են գալիս համաշխարհային ջազի լեգենդ, հարվածային նվագող Պիտեր Էրսկինը, դաշնակահար Վարդան Հովսեփյանը, կոնտրաբասիստ Ռայան Մաք Գիլիկուդին եւ թավջութակահար Արտյոմ Մանուկյանը: Քառյակի առաջին ծրագրում ընդգրկված են Էրսկիինի եւ Մանուկյանի ստեղծագործությունները:
Առաջիկա համերգն արդեն իսկ մեծ հետաքրքրությունն է առաջացրել ջազի երկրպագուների շրջանակներում: Երաժիշտները հույս ունեն, որ ծրագիրը երաժշտասերների կողմից հավանության կարժանանա, իսկ համերգը մեկնարկային կետ կդառնա հաջորդող ելույթների երկար շղթայի համար: