Ֆիլիպինների ՆԳ նախարարին փոխադրող ինքնաթիռն ընկել Է ծովը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում վթարային վայրԷջք կատարելիս ծովն Է ընկել Cessna թեթեւ ինքնաթիռը, որտեղ գտնվում Էր երկրի ներքին գործերի նախարար Ջեսսի Ռոբրեդոն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ավիաաղետը տեղի Է ունեցել Մասբատե նահանգում՝ տեղական օդանավակայանից ոչ հեռու, որտեղ վթարային վայրԷջք Էր խնդրել Cessna-ի օդաչուն: Ինչպես նշում Է Inquirer.net-ը, Ռոբրեդոյից բացի, օդանավում Էին գտնվում Մասբատեի ոստիկանության ներկայացուցիչ Էդմունդո Վիտերբոն, երկու օդաչուները եւ նախարարի օգնական Հուն Աբրազադոն
Ռոբրեդոյի օգնականին հաջողվել Է դուրս նետվել ինքնաթիռից, նրան ողջ են գտել: Cessna-ի մնացած ուղեւորների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ջեսսի Ռոբրեդոն ներքին գործերի եւ տարածաշրջանային կառավարման նախարարի պաշտոնն զբաղեցնում Էր 2010 թվականից: