Հասարակական

ԱՄՆ հայ հանրապետականներն աջակցում են Գրիգորյանին խորհրդարանական ընտրապայքարում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ հայ հանրապետականներն աջակցում են Գրիգորյանին խորհրդարանական ընտրապայքարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ հանրապետականների ազգային կազմակերպությունը որոշել է աջակցել Կալիֆորնիայի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Գրեգ Գրիգորյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, կազմակերպությունը հանգել է այս որոշմանը` հաշվի առնելով այն իրողությունը, որ Գրիգորյանը վերջին 11 տարիների ընթացքում նա օրինակելի վարք է ցուցաբերել:

«Հպարտ եմ, որ Հայ հանրապետականների ազգային կազմակերպությունը պաշտոնապես որոշել է նեցուկ կանգնել իմ ընտրապայքարին: Հավատում եմ, որ այս կազմակերպության եւ հայկական այլ կազմակերպությունների շնորհիվ նոյեմբերին կկարողանամ հաղթել»,-նշել է Գրիգորյանը, ում մրցակիցն է Մայք Գատոն: Գրեգ Գրիգորյանի ընտրապայքարին նեցուկ կանգնողների շարքը համալրում են Կալիֆորնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դուքմեջյանը, Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Մայք Անտոնովիչը, ինչպես նաեւ Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ամերիկա-ֆիլիպինյան գործարարների միությունը եւ Կալիֆորնիայի խորհրդարանի 43-րդ ընտրատարածքում գործող մի շարք այլ կազմակերպություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում