Փրկարարներին հաջողվել է Դավիթբեկի ջրամբարից հանել ջրասույզ եղած մեքենան

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փրկարարներին վերջապես հաջողվել է օգոստոսի 17-ի ուշ երեկոյան` ժամը 10.30-ի սահմաններում Դավիթբեկի ջրամբարից դուրս բերել օգոստոսի 11-ի կեսգիշերին ջրասույզ եղած «ՎԱԶ 106» մակնիշի ավտոմեքենան եւ հանձնել տիրոջը:

Նրանց օգնել են Սեւանից ժամանած երեք փրկարարներ: «Մեքենան ջրասույզ էր եղել ափից 25 մ հեռավորության եւ 13 մ խորության վրա եւ հայտնվել տիղմի, քարերի, ծառի ճյուղերի ու կոճղերի արանքում, ինչն էլ դժվարացրել էր աշխատանքները: Այդ պայմանների համար մեր փրկարարները համապատասխան հանդերձանք չունեին եւ դրա համար դիմել ենք Սեւանի փրկարարներին, որոնց աջակցությամբ էլ, տեխնիկայի օգնությամբ հանվել է մեքենան»,- «Արմենպրես»-ին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանը:

Ջրասույզ մեքենան դուրս բերելու համար փրարարներն աշխատել են երկու օր: Երեկ աշխատանքները սկսել էին ժամը 18:00-ից: Մեքենան պատկանում է Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանին, ով որոշել էր Դավիթբեկի ջրամբարի ափին, որը տեղացիներին առավել հայտնի է Չայզամի լիճ, նշել իր 25-ամյակը: Տոնախմբությունից տուն վերադառնալուց առաջ, տղաները ցանկացել են լողանալ եւ մեքենան կանգնեցրել են լճից 10-15 մ բարձրության վրա գտնվող բացատում, որտեղից էլ մեքենան գլորվել է ջուրը եւ սուզվել: Բարեբախտաբար մեքենայում մարդիկ չեն եղել եւ ոչ ոք չի տուժել:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA