Լոնդոնում սիրիական ընդդիմության կողմնակիցները հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում սիրիական ընդդիմության կողմնակիցները հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Itartass-ը, մարդկանց մի մեծ խումբ քարեր է նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, նաեւ հանդես եկել հակաասադական եւ հակակառավարական կոչերով:
Բարեբախտաբար, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն դեսպանությունը նյութական վնաս է կրել, ջարդվել են շինության ապակիները:
Ռուս դիվանագետները նշել են, որ անգլիացի ոստիկանները ջանքեր չեն գործադրել նրանց չեզոքացնելու ուղղությամբ` ավելացնելով, որ Լոնդոնումռուս դիվանագետների նկատմամբ նման վերաբերմունքնառաջին անգամը չէ:
Այնուամենայնիվ, Լոնդոնի ոստիկանությունն ընդլայնել է ոստիկանների քանակը` այդպիսով ավելի ուժեղացնելով դեսպանատան անվտանգությունը:
Հարձակումից հետո շինությունում փոքր վերանորոգում է սկսվել: