Տարածաշրջանային

Ադրբեջանում 18 շրջանների զինկոմիսարներ պաշտոնանկ են արվել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 18 շրջանների զինկոմիսարներ պաշտոնանկ են արվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պաշտոնանկ են արվել 18 շրջանների զինվորական կոմիսարներ: Դրանց թվում են Լյանքորանի, Մասալլըի, Թովուզի, Իմիշլիի, Բաքվի Քյափազի, Նիզամիի, Սուրախանիի եւ այլ շրջանների զինկոմները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այս տարվա փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել «Զինվորական պարտականության եւ զինծառայության մասին» օրենքի կիրառման մասին, որի համաձայն` Ադրբեջանում զինկոմիսարիտաները վերացվել, եւ դրանց փոխարեն ստեղծվել է Մոբիլիզացիայի եւ զինակոչի պետական ծառայություն, որի պետ է նշանակվել Արզու Ռահիմովը:

Ենթադրվում է, որ միանգամից նորաստեղծ կառույցի 18 ղեկավարների պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների, «անզգուշության» եւ հիվանդությունների պատճառով զինծառայողների մահերի կտրուկ աճով, ինչը վկայում է ադրբեջանական բանակում ոչ միայն առկա խնդիրների, այլ նաեւ զինկոմիսարիատներին փոխարինած պետական ծառայությունների վատ աշխատանքի մասին:

2012 թ-ի ընթացքում ադրբեջանական բանակում տարբեր պատճառներով զոհվել է 64 զինծառայող, 59 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում