1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի A&M համալսարանի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երեքը վիրավորվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, անհայտ տղամարդը համալսարանի մերձակայքում երկար ժամանակ կրակ է արձակել: Միջադեպի վայր ժամանած ոստիկանների եւ անհայտ հանցագործի միջեւ սկսել է հրաձգություն, ինչի հետեւանքով ոստիկաններին հաջողվել է ձերբակալել արդեն վիրավորված հանցագործին: Ավելի ուշ հաղորդվել է, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Տեղի ոստիկանները նշել են, որ արդեն հայտնի է 35-ամյա հանցագործի անունը, սակայն արարքի դրդապատճառները դեռ անհայտ են: