1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին` ժամը 11:19:23-ին եւ 11:19:36-ին Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում գրանցվել է երկրաշարժային եւս 2 ցնցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ցնցումները գրանցվել են 9.70 կմ խորության վրա` 4.4 մագնիտուդ հզորությամբ եւ 1 կմ խորության վրա` 4.3 մագնիտուդ հզորությամբ:
Եվրոպական Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնի քարտեզի վրա որպես երկրաշարժային գոտի գրանցվել են Իրանի հյուսիսարեւմտյան հատվածը եւ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը: դիտել քարտեզի վրա