Իրանում երկրաշարժն 9 բալ է եղել, Հայաստանում` 3-4.5 բալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին:«Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:

Հայերեն English