1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,10 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանի առաջին մրցակիցը Լոնդոնի օլիմպիական մրցաշարում Հարավային Ամերիկայի լավագույն ըմբիշներից մեկն է՝ Խեսուս Բրենդոն Ամադոր Էսկոբարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենիպրես» -ը Ջաբուրյանն իր առաջին մրցամարտը Հոնդուրասի ներկայացուցչի հետ կանցկացնի օգոստոսի 10-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին, իսկ Ջաբուրյանի մասնակցությամբ մրցամարտը տեղի կունենա 16:40-ին:
Այս մրցամարտի հաղթողը դուրս կգա մրցաշարի հիմնական փուլ՝ 1/8-րդ եզրափակիչ: