Իրաքում նավթի հանույթը հասել Է 10-ամյա առավելագույնին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում անցյալ ամսին նավթի հանույթը գերազանցել Է օրական 3 միլիոն բարելը: Դա տեղի Է ունեցել առաջին անգամ 2003 թվականին երկիր ամերիկյան զորքերի ներխուժումից հետո, երբ արտադրության ծավալը կտրուկ կրճատվել Էր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը: Հուլիսին հանույթն աճել Է օրական 115 հազար բարելով:
Այսպիսով, արտադրության ծավալով Իրաքը կարողացել Է առաջ անցնել Իրանից, որը հարկադրված Է կրճատել հանույթը Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, որոնք ուժի մեջ են մտել 2012 թվականի կեսերին: Իսլամական Հանրապետությունը հուլիսին արդյունահանել Է 2,82 միլիոն բարել՝ 173 հազարով պակաս, քան հունիսին:
Իրաքում նավթի հանույթն ավելացել Է ավելի արագ, քան ՕՊԷՔ-ի ցանկացած այլ երկրում: Երկրորդ տեղում Է Քուվեյթը, որն ավելացրել Է օրական 26 հազար բարել: Կազմակերպության մնացած մասնակիցները կա՛մ կրճատել են հանույթի ծավալը, կա՛մ այն թողել են նախկին մակարդակում:
Իրաքում հանույթի աճի պատճառը երկրի հարավում երկու նավթալցման նավահանգիստների գործարկումն Է, ինչի շնորհիվ արտահանման հնարավորություններն Էապես ընդլայնվել են: