Ադրբեջանի բանակում ոչ կանոնադրական հարաբերություններից ամեն օր զինվորներ են մահանում. ադրբեջանցի փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարությամբ հերքել են ՊՆ զորամասերից մեկում օգոստոսի 7-ին կասկածելի հանգամանքներում մահացած զինվոր Թայֆուր Հաջիքերիմ օղլու Բեյովի ներքին օրգանները հանվելու մասին նրա ծնողների արած հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվել է, որ զինվորը մահացել է «հեմորիտիկ վասկուլիտ» հիվանդությունից: Զինվորի հարազատները ադրբեջանական ԶԼՄ-երին հայտնել են, որ Թայֆուրը մահացել է հիվանդության ախտորոշումից ընդամենը 4 ժամ հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Թայֆուր Բեյովի մահով Ադրբեջանի պաշտպանության հատվածում կորուստների թիվն ընթացիկ տարվա առաջին կեսին անցել է 60-ը: Նրա խոսքով` մահացածներից 54-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են: 60 հոգուց 12-ը մարտական, 48-ը` ոչ մարտական կորուստներ են: Նրանցից 12-ը ինքնասպանություն են գործել: Մեծ թվով զինվորներ էլ մահացել են հիվանդությունից:

«Նման իրավիճակում չեն կարող լուրջ ընկալվել ՊՆ եւ ռազմական դատախազության համատեղ տարածած տեղեկությունները, քանի որ դրանք բավականին հարցեր են ծնում: Նշված հիվանդությունից մեկ օրում չէին կարող շարքից դուրս գալ զինվորի երիկամները: Ինչպես՞ էր նա նման հիվանդությամբ զորակոչվել կամ ծառայել բանակում: Նման հայտարարություններով ՊՆ-ը եւ ռազմական դատախազությունն աշխատում են փրկել պատասխանատվությունից Սաֆար Աբիեւին: Վերջին տարիներին առաջին անգամն է, որ 10 օրվա ընթացքում ամեն օր զինվոր է մահանում, այն էլ` ոչ մարտական պայմաններում: Մեր մոնիտորինգը պարզել է, որ բանակում տեղի ունեցող կորուստների գլխավոր պատճառը պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքականությունն է: Այս խայտառակ եւ ցավալի միջադեպերից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պետք է պաշտոնանկ արվի», -ասել է Սումերինլին:

Ադրբեջանցի փորձագետը հավելել է, որ ադրբեջանական բանակում այնքան են մեծացել ոչ կանոնադրական դեպքերն ու սպանությունները, որ արդեն սովորական է դարձել ամեն առավոտ հերթական զինվորի մահվան փաստի մասին լուրը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA