ԱՄՆ Փասադենա քաղաքի պուրակում հայտնաբերել են հայի դիակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզ է դարձել ամերիկյան Փասադենա քաղաքի Hahamongana Watershed պուրակում 4 ամիս առաջ հայտնաբերված դիակի ինքնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Glendale News-Press-ը, համաձայն Լոս Անջելեսի շրջանային դատաքննչական գրասենյակի տեղեկության` դին պատկանում է Գլենդելի 51-ամյա բնակիչ հայազգի Գաբրիել Հորիղյանին:
Հորիղյանի դին ապրիլի 15-ին պուրակում հայտնաբերել է մի հեծանվորդ: Ոստիկաններն այն տեղափոխել են արդեն նեխած վիճակում: Նրա մահվան պատճառը բացահայտել չի հաջողվել:
Գաբրիել Հորիղյանը բնակվել է Գլենդելի Chestnut փողոցում: Նրա քույրերից մեկը` Անահիտ Հորիղյանը, նշել է, որ եղբոր մահվան պատճառները հայտնի չեն իրենց ընտանիքին:
Կարդացեք հոդվածը` English