Հասարակական

Շուրջ 100 վետերաններ հանգիստը կանցկացնեն Արզնիի առողջարաններում

2 րոպեի ընթերցում

Շուրջ 100 վետերաններ հանգիստը կանցկացնեն Արզնիի առողջարաններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի 100 վետերաների հանգստի եւ վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով 2012թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 12 միլիոն դրամ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում: Նախագծով նախատեսվում է լուծել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային եւ հանգստյան տան ուղեգրերի տրամադրման հետ կապված հարցերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ վետերաններն իրենց հանգսիտը կանցկացնեն 12 օրյա ժամկետով` Արզնիի առողջարաններում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գեղեցիկ ավանդույթ համարեց կառավարության կողմից վետերանների հանգսիտը կազմակերպելու հանգամանքը:«Մենք մեր վետերաններին ուղարկում ենք հանգստի եւ կարծում եմ, որ նման միջոցների հատկացումն անհրաժեշտություն է»,-շեշտեց վարչապետը:

Հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը եւ իրենց հուզող առողջության պահպանման ու վերականգման առաջնայնությունը` որոշման նախագծով առաջարկվում է ընթացիկ տարում ձեռք բերել առողջարանի 100 ուղեգիր, որը կունենա ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյական նշանակություն:Որոշման ընդունման դեպքում ապահովվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 100 վետերանների առողջության պահպանման ու վերականգման հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 9-ի դրությամբ բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 2800 վետերան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում