Քաղաքականություն

ԼՂՀ նախագահական ընտրությունները ժողովրդավարական համարող նոր գնահատումներ են հնչում

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահական ընտրությունները ժողովրդավարական համարող նոր գնահատումներ են հնչում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերլուծության նպատակով օգոստոսի 8-ին «Կովկաս» ինստիտուտում հայ եւ արտասահմանցի քաղաքագետների մասնակցությամբ ասուլիս էր կազմակերպվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մասնակիցներին ներկայացրեց ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, խոսեց Մինսկի խմբի համանախագահող երկրների առանձին դիրքորոշումների, նաեւ` Հայաստանում ներքաղաքական խնդիրների լուծման հրատապության մասին:

Կիրակոսյանը նշեց, որ ԼՂՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախորդներից շահեկանորեն տարբերվում էին. ավելի ժողովրդավարական էին: Քաղաքագետը ԼՂՀ նախագահական ժողովրդավար ընտրություններին հակադրեց Ադրբեջանում տիրող բռնապետութունը:

«Ամերիկացիներն Արցախի համար» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Դիտզեն, ով Հայաստանում հետեւել է մի շարք ընտրությունների ընթացքին, տեղեկացրեց, որ բացառություն չէին նաեւ ԼՂ նախագահական ընտրությունները: Դիտզեն եղել է Մարտակերտի, Ստեփանակերտի 12 ընտրատեղամասերում եւ դիտարկումների արդյունքում եկել եզրակացության, որ ԼՂՀ ընտրությունները,հաշվի առնելով թե ընթացքը, թե արդյունքները,համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշերին: Նրա խոսքով` հուլիսի 19-ի ընտրություններին քաղաքացիների մասնակցության աստիճանը շատ բարձր էր:

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել 5-րդ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերընտրվել է Բակո Սահակյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում