Մադոննայի մոսկովյան համերգը բոյկոտել են «խաչակիրները»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան փոփ-աստղ Մադոննայի մոսկովյան համերգին, որ ընթանում է Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր մարզահամերգային համալիրում, երկրպագուների մեջ են ներխուժել փայտե խաչերով եւ սրբապատկերներով «զինված» մարդիկ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռիա-Նովոստին, վերջիններս անցել են հանդիսատեսի ամբոխի միջով` անընդհատ կրկնելով, որ իրենք հասարակ ուղղափառներ են, ովքեր հանդես են գալիս «ընդդեմ Մադոննայի եւ նմանատիպ ամեն ինչի»:
Մադոննան օգոստոսի 7-ին համերգային ծրագրով հանդես է գալիս Մոսկվայում, իսկ երկու օր անց` օգոստոսի 9-ին, նախատեսված է նրա ելույթը Սանկտ-Պետերբուրգում:
Կարդացեք հոդվածը` Русский