Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` երկամարտում Խուրշուդյանը գրանցեց 294 կգ արդյունք: Պոկում վարժությունում մեր մարզուհին բարձրացրեց 128, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Հռիփսիմեին կարող էին շրջանցել Նիգերիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները, սակայն վերջիններս ձախողեցին իրենց կարևորագույն մոտեցումները:

Այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը ներկայացնող Լու Լու Չժոուն` երկամարտի 333 կգ արդյունքով, իսկ արծաթե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան` 332 կգ-ով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում