Հասարակական

Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու նոր պահանջ է ներկայացվել Կալիֆոռնիայում

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու նոր պահանջ է ներկայացվել Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միացել է ամերիկահայերի խնդրագրին, որով պահանջվում է Կալիֆոռնիայում ընդունված եւ դատարանի կողմից հակասահամանադրական ճանաչված օրենքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այս օրենքը իրավունք է տալիս Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսին, դաշնային եւ տեղական օրենսդիրներին, ովքեր միացել են արդարության հասնելու մեր պայքարին: Համոզված եմ`Munich Re ապահովագրական ընկերության դեմմեր պայքարումկհաղթենք, քանի որ ընկերությունն աջակցում է թուրքական կողմից հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,-նշել է Հայ դատի հանձնբախմբի կառավարության հետ կապերի հարցով տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ այլ կազմակերպություններ, Նեւադայի, Միչիգանի եւ Ռոդ Այլենդի գլխավոր դատախազները, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի դատախազ Քամալա Հարիսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում