Երկաթուղայինի աշխատանքում կարեւորը պատասխանատվությունն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկաթուղայինի օր: Հարություն Գրիգորյանի համար երկաթուղայինին համահավասար հետաքրքրական եւ հաճելի մասնագիտություն չկա աշխարհում: Նա 1962 թվականին, ընդունվելով Գյումրու Պրոֆտեխնիկական ուսումնարանը եւ ավարտելով մեքենավարի օգնականի դասընթացները, գործուղվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներ` այդ կերպ հավերժ կապելով իր կյանքը երկաթուղիների հետ:«Ռուսաստանում խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձա Հայաստան եւ 1967 թվականից սկսեցի աշխատել Երեւանի լոկոմոտիվային դեպոյում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: Այժմ նա «Հարավհովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ուղեկցորդների լոկոմոտիվային բրիգադներիմեքենավար-հրահանգիչ է:

Երկաթուղային տրանսպորտը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի` հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացմանը նպաստող հուսալի տրանսպորտային կապով ապահովելու համար: Իր աշակերտներին` ապագա երկաթուղայիններին Գրիգորյանն առաջին հերթին հորդորում է լինել պատասխանատու սեփական գործի նկատմամբ, քանի որայս գործում անվտանգության կանոնների պահպանությունն առաջնային է:

Իր երկարատեւ գործունեության ընթացքում մեքենավար-հրահանգիչը համոզվել է, որ երկաթուղայինները կայուն մարդիկ են:«Երթեւեկության ընթացքում պատահում է, որ այս կամ այն պատճառներով խախտվում են անվտանգության կանոնները, վնասվում են շարժակազմերը կամ երկաթգիծը. ցանկացած իրավիճակում պետք է ամեն ինչի պատրաստ լինել» ,- պատմում է մեքենավարը:Նա խոստովանում է, որ միշտ սիրել է իր մասնագիտությունը, այժմ էլ նա թոշակի տարիքի է, սակայն սիրով շարունակում է աշխատել: Նրա խոսքով` չնայած երկաթուղայինը մասնագիտություն է տղամարդկանց համար` Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում աշխատել են նաեւ կին մեքենավարներ:

Երկաթուղային դառնալու համար, Գրիգորյանի վստահեցմամբ, հարկավոր է 1-2 տարի, այս մասնագիտության հանդեպ հետաքրքրություն միշտ էլ կա:«Այն նաեւ ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից է»,-նշեց զրուցակիցս: Ինչպես ցանկացած գործում, այնպես էլ այս դեպքում կարեւորը ժպիտով եւ հաճույքով աշխատելն է: Նա իր մասնագիտական հմտությունները հաջողությամբ փոխանցում է նաեւ որդուն, ով նույնպես ընտրել է երկաթուղայինի մասնագիտությունը:

Երկաթուղայինի օրը հիմնադրվել է Ռուսաստանում՝ դեռեւս 1896 թվականին եւ նվիրված է Նիկոլայ 1-ին ցարի ծննդյան տոնին, որն առաջինը Ռուսաստանում սկսեց երկաթուղային գծերի շինարարությունը։ Մինչ խորհրդային կարգերի հաստատումը, տոնը նշվում էր հունիսի 25-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այն մոռացության մատնվեց, սակայն 1936 թվականին որոշվեց սահմանել երկաթուղայինների մասնագիտական օր։ Հայաստանի երկաթգիծն ունի շուրջ 4300 աշխատող: Երկաթուղայինի օրը նշվում է արդեն 115 տարի, այն տոնում են առնվազն 10 միլիոն մարդ ԱՊՀ եւ որոշ եվրոպական երկրներում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում օգոստոսի 5-ին երթևեկությունըՀայաստանի բնակիչների համար կլինի անվճար: Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը եւ ուղեւորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ:

Հեղինակ` Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA