Երկաթուղային երթևեկությունը օգոստոսի 5-ին անվճար կլինի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 5-ին, երթևեկությունըՀայաստանի բնակիչների համար կլինի անվճար: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ:

Հայերեն English Русский