2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մարզիկները շարունակում են գլխավորել Լոնդոնի օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկի աղյուսակը: Չինացիները նվաճել են 30մեդալ, այդ թվում՝ 17 ոսկե, 9 արծաթե եւ 4 բրոնզե: 2-րդ տեղում են ԱՄՆ-ի մարզիկները՝ ընդհանուր 29 մեդալով, որոնցից՝ 12 ոսկե, 8 արծաթե եւ 9 բրոնզե: 3-րդը Հարավային Կորեայի օլիմպիականներն են՝ 12 մեդալ, այդ թվում՝ 6 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:
Ֆրանսիացիները 4-րդն են. նրանք նվաճել են 13 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով, 5-րդ տեղը զբաղեցնում են Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, ովքեր նվաճել են 5 մեդալ` 4 ոսկե եւ 1 բրոնզե:
Գերմանացիները 6-րդ տեղում են. նրանք նվաճել են 13 մեդալ` 3 ոսկե, 8 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: 7-րդ տեղում են 9 մեդալ ունեցող իտալացիները՝ 3 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե, 8-րդ տեղում են ղազախստանցիները՝ 3 ոսկե մեդալ, 9-րդ տեղը զբաղեցնում են ճապոնացիները, ովքեր 17 մեդալ ունեն` 2 ոսկե, 4 արծաթե եւ 11 բրոնզե: Լավագույն տասնյակը եզրափակում են Ռուսաստանի օլիմպիականները՝ 2 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով:
Վրաստանի մարզիկները 1 ոսկի մեդալով զբաղեցնում են 19-րդ, իսկ Ադրբեջանի օլիմպիականները 1 բրոնզե մեդալով՝ 39-րդ տեղում են:
Ներկա դրությամբ 204 մասնակից երկրների 49-ի մարզիկները նվաճել են օլիմպիական մեդալներ: