Տնտեսություն

Տարեկան կտրվածքով դոլարի միջին փոխարժեքն ավելացել է 12.5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Տարեկան կտրվածքով  դոլարի միջին փոխարժեքն ավելացել է 12.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպառողական և արտարժույթի շուկաներում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է գների և դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.5 և 0.4 տոկոս նվազում. դրամն արժեւորվել է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Այս տարվա հուլիսին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ սպառողական գների նվազում է նկատվել 1.9 տոկոսով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 7.7 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 0.4 և 1.8 տոկոս հավելաճ:

2012 թվականի հուլիսին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 412.85 դրամ, ինչը նախորդ տարվա հուլիսի համապատասխան ցուցանիշը գերազանցել է 12.5 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում