Անանիա Շիրակացու 1400-ամյակը Հայաստանում կնշվի սեպտեմբերից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր 2012 թվականի տոնակատարությունների ցանկում ներառել է նաեւ միջնադարի հայ խոշորագույն գիտնական, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանընշեց, որ այս տարիգիտնականի ծննդյան 1400-ամյակի առթիվ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի իր ցանկում ավելացնի նաեւ այս տոնը:

Անանիա Շիրակացու 1400-ամյակը Հայաստանում կնշվիսեպտեմբերից: Այդկապակցությամբ կկազմակերպվենմի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կայանալիք ամառային դպրոցն է, որին կմասնակցեն 18 երկրների 80 ուսանողներ, աստղագետներ:

«Նախատեսվում է նաեւ գիտական ամսագրի մի ամբողջհամար նվիրել Անանիա Շիրակացուն»,- ասաց Միքայելյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանին հանձնարարվել է թվայնացնել Շիրակացու մասին գրականությունը, իսկ Աստղագիտական ընկերության կայքում բացվել է գիտնականին նվիրված էջը:

Փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացին ծնվել է 612թ.: Նա հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է, ում գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: Գիտնականը մահացել է 685թ-ին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց տարեդարձների ցանկում ներառվել են նաև Մեսրոպ Մաշտոցի 1650 և Սայաթ-Նովայի 300 ամյակները:

Հայերեն English

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները