1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» թերթի խմբագրությունն ընթերցողներից ներողություն է խնդրել Օսմանյան կայսրության վերջին` ազգությամբ հայ ճարտարապետ Սարգիս Պալյանին իտալացի անվանելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն օրերս հրապարակած «Հաղթանակած փադիշահի մզկիթը» հոդվածում նշել է, որ «Յըլդըզ Համիդիե» մզկիթի ճարտարապետն ազգությամբ իտալացի Սարգիս Պալյանն է: Թերթի խմբագրությունն այսօր ուղղում է մտցրել` նշելով, որ «Սարգիս Պալյանը իտալացի չէ, հայ է»:
Սարգիս Պալյանը սերում է 18-19 դարերում Կոսնտանդնուպոլսի հայ ճարտարապետների եւ արվեստագետների հայտնի տոհմից: Նա կրթությունը ստացել է Փարիզում: Սարգիս Պալյանն առաջին ոչ մահմեդականն է, ով արժանացել է Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետի բարձրագույն կոչմանը: Սուլթան Աբդուլ-Ազիզը նրան պարգեւատրել է մի շարք շքանշաններով: