Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովում ձևավորվում է Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովում ձևավորվում է Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը հուլիսի 18-ինհանդիպում է ունեցել Իսպանիայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դուրան ի Լեյդայի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Խորեն Տերտերյանը Դուրան ի Լեյդային տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային Ժողովում ձևավորման փուլում է գտնվում Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրել է եվրոպական ընտանիքին մերձեցմանն ուղղված մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ողջունելով հայկական կողմի գրանցած առաջընթացը եվրաինտեգրման ոլորտում` պարոն Լեյդան ընդգծել է իսպանական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ:

Իսպանացի պատգամավորի խնդրանքով Խորեն Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում