Տնտեսություն

Եվրամիության մասնագետները կօգնեն Հայաստանին` բարելավել մրցակցային դաշտը

2 րոպեի ընթերցում

Եվրամիության մասնագետները կօգնեն Հայաստանին` բարելավել մրցակցային դաշտը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Եվրամիության Թվինինգ ծրագրի հետ համատեղ շարունակում է կազմակերպել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ու առկա խնդիրների լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, հերթական միջոցառումները կանցկացվեն արտագնա՝ հուլիսի 24-ին Լոռու և հուլիսի 25-ին՝ Արագածոտնի մարզերում: Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետների, ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կազմակերպվող սեմինարն առնչվում է պետական օժանդակությանը վերաբերող հարցերին:

Միջոցառման ընթացքում պետական օժանդակության ոլորտում մասնագիտացած ԵՄ անդամ երկրների փորձագետներ` Նիկոլաուս Գրաֆ Վիցտումը և տիկին Մոնիկա Հոշրայթերը, կանդրադառնան պետական օժանդակության վերահսկման գործընթացում հանձնաժողովի, ինչպես նաև դրանում ներգրավված մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և նախարարությունների դերին: Փորձագետները կներկայացնեն նաև ատնտեսական մրցակցության դաշտի խաթարման օրինակներ եւ նմ,ան խնդիրների լուծմանն ուղղված իրենց փորձը:

Նշենք, որ մարզային միջոցառումները կազմակերպվում են «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումն է:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն եվրո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում