Բոբ Դիլանը հայտարարել Է նոր ստուդիական ալբոմի լույսընծայման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոբ Դիլանը հայտարարել Է հերթական ստուդիական ալբոմի անվանումը եւ լույսընծայման ժամկետը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սկավառակի մասին տեղեկատվությունը հրապարակված Է կատարողի պաշտոնական կայքում:
Սկավառակը կանվանվի “Tempest” եւ վաճառքի կհանվի 2012 թվականի սեպտեմբերի 10-ին (ԱՄՆ-ում՝ սեպտեմբերի 11-ին): Ալբոմի համար գրված երգերի պրոդյուսերը Դիլանն ինքն Է, սակայն սկավառակի ծալաթերթիկում նա ներկայանում Է Ջեք Ֆրոստ կեղծանվամբ: Նույն անունն Է նշված նաեւ կատարողի մի քանի նախորդ սկավառակների կազմերին:
Դիլանի նոր ալբոմն ընդհանուր առմամբ կընդգրկի ինը կոմպոզիցիա: Լրիվ թրեք-թերթն ունի հետեւյալ տեսքը.
- "Duquesne Whistle"
- "Soon After Midnight"
- "Narrow Way"
- "Long and Wasted Years"
- "Pay In Blood"
- "Scarlet Town"
- "Early Roman Kings"
- "Tin Angel"
- "Tempest"
- "Roll On John".
“Tempest”-ը Բոբ Դիլանի արդեն 35-րդ տեւանվագ ձայնասկավառակն Է: Ուշագրավ Է, որ դրա ռելիզը համընկնում Է կատարողի ստեղծագործական գործունեության 50-ամյակի հետ: Նրա դեբյուտային ալբոմը՝ “Bob Dylan”-ը, թողարկվել Է 1962 թվականի մարտին: