Միջազգային

Կոնգրեսականները քվեարկել են Օբամայի նախաձեռնած առողջապահության բարեփոխումը չեղյալ հայտարարելու օգտին

1 րոպեի ընթերցում

Կոնգրեսականները քվեարկել են Օբամայի նախաձեռնած առողջապահության բարեփոխումը չեղյալ հայտարարելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել Է առողջապահության բարեփոխումը չեղյալ հայտարարելու օգտին, որի անցկացմանը ձգտում Էր հասնել նախագահ Բարաք Օբաման, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:

Քվեարկությունը տեղի Է ունեցել հուլիսի 11-ին: Բարեփոխումը չեղյալ հայտարարելու օգտին արտահայտվել Է 244 կոնգրեսական (բոլոր հանրապետականները եւ հինգ դեմոկրատ), դեմ՝ 185-ը:

Ինչպես ընդգծված Է The New York Times-ի հրապարակման մեջ, Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները, արդեն ավելի քան 30 անգամ քվեարկել Է բարեփոխման առանձին դրույթների, ամբողջությամբ վերցված այն չեղյալ հայտարարելու կամ կոնկրետ հոդվածների գծով դրանով նախատեսված ծախսերի ծածկումից հրաժարվելու օգտին: Սակայն սա առաջին նման քվեարկությունն Էր, որը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հունիսի 28-ին ճանաչեց բարեփոխման սահմանադրականությունը:

Ներկայիս քվեարկությունը չի ունենա գործնական հետեւանքներ, քանի որ բարեփոխման չեղյալ հայտարարումը չի պաշտպանի Սենատը (այնտեղ մեծամասնությունը պատկանում Է դեմոկրատներին):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում