Հասարակական

Հայոց ցեղասպանությունը դրոշմ է թողել Սերժ Թանգյանի բոլոր գործերի վրա

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը դրոշմ է թողել Սերժ Թանգյանի բոլոր գործերի վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «System of a down» ռոք խմբի վոկալիստ, հայկական ծագում ունեցող Սերժ Թանգյանի նոր ձայնասկավառակը` «Հարակիրի»-ն, ինչպես նախորդներն, իր վրա կրել է Հայոց ցեղասպանության դրոշմը: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է նորզելանդական nzherald.co.nz լրատվամիջոցը: «Հայերը մեծ հույսեր են կապել երգչի հետ եւ բարձր գնահատել նրա դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Պատմական այս իրադարձությունն իր կնիքն է թողել Թանգյանի աշխարհայացքի ձեւավորման եւ երաժշտության վրա»,-եզրահանգել է լրատվամիջոցը:

«Իմ ակտիվությունն ու քաղաքականացումը գալիս է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից, ինչպես նաեւ այլ հարցերից` լինեն մարդու իրավունքները կամ շրջական միջավայրի խնդիրները, որոնք ծառայում են քաղաքական շահին եւ նպատակին»,- ասել է Թանգյանը, ով ներկայում Լոս Անջելեսում է:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին Լիբանանում։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում