1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օձի խայթոցից թունավորումով հուլիսի 5-ին` ժամը 11:07-ի սահմաններում, Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 1989 թվականին ծնված Ս. Գալստյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկների հավաստմամբ` տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Վերջին շրջանում օձերի ակտիվացում է նկատվում: Հանրապետության տարբեր բնակավայրերում օձեր են հանդիպում: Խայթոցի դեմ երկրում բուժհաստատություններն ապահովված են համապատասխան հակաթույնով: