Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորում է Վան Ռոմպույի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորում է Վան Ռոմպույի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի ելույթից առաջ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից Ռոմպույը առաջինն այցելում է Հայաստան, ինչը վկայում է, որ ԵՄ-ի կողմից ողջունելի են Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ քայլերը: Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ եւ այսօր արձանագրվել է տեսանելի հաջողություն:

«Խորհրդարանն առանցքային դերակատություն է ունեցել այդ գործում, եւ օրենսդրական բարեփոխումների դրա վառ արդյունքն են ԱԺ-ի ընդունած Ընտրական օրենսգիրքը եւ «Հավաքական անվտանգության մասին» օրենքը: Սրանք կարեւորագույն ներդրում են ունեցել մեր պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու գործում»,- նշեց ԱԺ նախագահը: Նա համոզմունք հայտնեց, որ հաջողվել է իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որը կնպաստի պառլամենտարիզմի նոր մշակույթի եւ բազմակարծիք ամբիոնի ձեւավորմանը:

Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը մեծ դեր է ունեցել մուտքի արտոնագրի դյուրացման շուրջ բանակցություններ սկսելու հարցում: «Մենք կարեւորում ենք Հայաստանին ցուցաբերած ԵՄ-ի օժանդակությունը եւ վստահ ենք, որ այդ փոխգործակցությունը կտարածվի օրենսդիր եւ գործադիր ոլորտներում»,- նշեց ԱԺ նախագահը: Նա համոզմունք հայտնեց, որ Հերման վան Ռոմպույի դերը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահըհուլիսի 3-5-ը պաշտոնական այցով Հարավային Կովկասում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում