Ժամանակակից սննդամթերքը փչացնում է ատամները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կարոլինայի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում հետաքրքիր փաստեր են հայտնաբերել. պարզվել է, որ մեր օրերում ատամների հետ կապված խնդիրների պատճառը հիմնականում անորակ սննդամթերքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Newsru. Com-ը: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Սեյմոն Հալսոնը փաստում է, որ մարդու մասին կարելի է խոսել` նրա ատամներից դատելով:
Հավաքչությունից եւ որսորդությունից տնային տնտեսությանն անցում կատարելով` մարդը հիմք է դրել իր հիվանդություններին: Մթերքը դարձել է ավելի փափուկ, այլեւս կարիք չկա այն ծամելու, ուստի ատամներն էլ արդեն ավելի փխրուն են: Նշված խնդրից խուսափելու համարի սննդացանկի մեջ պետք է ավելացնել հում մթերքներ` մրգեր, բանջարեղեն, սերմեր, ընկուզեղեն:
Փաստորեն, ժամանակակից մարդու համար ատամները զուտ գեղեցկության եւ արտասանական համակարգի ճիշտ աշխատանքի համար են: Հին աշխարհում մարդկանց չեն անհանգստացրել նաեւ մանրէներն ու կարիեսը. դրանք չոր մթերքի շնորհիվ մաքրվում էին: