Թունիսի իշխանությունները Լիբիային են հանձնել նախկին վարչապետին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի իշխանությունները Լիբիային են հանձնել Մուամմար Քադաֆիի իշխանության ժամանակ Լիբիայի նախկին վարչապետ Բաղդադի ալ Մահմուդիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման որոշում կայացրել է Թունիսի կառավարությունը` խորհրդակցելով երկրի նախագահի հետ: Ալ Մահմուդին ուղղաթիռով արդենուղեւորվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:
Նախկին վարչապետը Թունիսում ձերբակալվել էր2011թ. սեպտեմբերի 21-ին` ալժիր-թունիսյան սահմանն անօրինական հատելու պատճառով:
Թունիսի դատարանը 70-ամյա ալ Մահմուդիին ենթարկել էր 6-ամսյա ազատազրկման:
Կարդացեք հոդվածը` English