1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դուզջե նահանգի Յըղըլջայի շրջանի Աքսաքար գյուղում հարսանիքի ժամանակ փլավ համտեսած 150 մարդ թունավորել է: Փլավը պատրաստված էր հավի մսով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական trthaber.com լրատվական կայքը, փլավը համտեսելուց կարճ ժամանակ անց մարդկանց մոտ սրտխառնոց եւփորացավ է սկսվել: Նրանք դիմել են Յըղըլջայի շրջանային հիվանդանոց: Բողոքողների թիվը մեծացել է, թունավորվածների մի մասն ուղարկվել է Դուզջեի հիվանդանոցներ: Յըղըլջայի քաղաքապետարանը հարսանյաց փլավ կերած մարդկանց բարձրախոսներով խորհուրդ է տվել դիմել բժշկական հսատատություններ: