Ինդոնեզական Սումատրա կղզում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզում հունիսի 23-ին5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nahar Net-ը, զոհերի եւ փլուզումների, ինչպես նաեւ ցունամիի կրկնվելու մասին տեղեկություններ դեռեւս չկան: Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է Սուբուլուսալամա քաղաքից 24 կմ հեռավորության վրա:

Ինդոնեզիայում երկրաշարժերը պարբերաական բնույթ են կրում: Երկրի պատմության մեջ ամենասարսափելին տեղի է ունեցել 2004 թ-ի դեկտեմբերին Սումատրայի արեւմտյան ափերին, որի ժամանակ ստորգետնյա ցնցումների եւ դրանցից առաջացած ցունամիի հետեանքով զոհվել է 130-170 հազար մարդ:

Հայերեն English