Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է տեղի հայկական կառույցների ղեկավարներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հունիսի 15-16-ին այցելել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարեւորության շրջաններից մեկն է` տնտեսական եւ քաղաքական ներուժի տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այցի շրջանակներում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի եւ Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել է Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Ռոն-Ալպ շրջանի միջեւ ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները: Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի եւ Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստյուլայի հետ ՀՀ դեսպանը քննարկել է Վիլյորբան-Աբովյան եւ Դեսին-Ստեփանավան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրականացվող համագործակցության հարցերը:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։ Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։

Հունիսի 16-ին Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների շքեղ սրահում կազմակերպված բազմամարդ ընդունելությանը, որին հաջորդել է Հայաստանում գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպված Արցախին նվիրված գիտաժողով։ Բանախոսություններով են հանդես եկել մի շարք պատմաբաններ եւ արվեստի պատմության մասնագետներ, որոնք ներկայացրել են Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճարտարապետության, մանրանկարչության, խաչքարերի ու գորգարվեստի բացառիկ նմուշներին:

Միջոցառմանը ներկա քաղաքական, մշակութային, հասարակակական, լրագրողական ու համայնքային շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիների առջեւ ողջույնի խոսքերով են հանդես եկել Լիոնի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանը։

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA