Միջազգային

Մեծ Բրիտանիայում գործադուլ են հայտարարել բժիշկները

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում գործադուլ են հայտարարել բժիշկները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գործադուլ են հայտարարել բժիշկները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, բրիտանացի բժիշկները վերջին գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ են գործադուլ անում: Ավելի վաղ կենսաթոշակային բարենորոգման կապակցությամբ նրանց բողոքի 24-ժամանոց գործողության կոչ Էր արել Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցիացիան:

Նոր համակարգին համապատասխան՝ բժիշկներն ստիպված կլինեն աշխատելու մինչեւ 68 տարեկան՝ լրիվ չափով թոշակ ստանալու համար:

Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցիացիան հավաստիացրել Է, որ չնայած բոյկոտին, բժիշկները կշարունակեն օգնել այն մարդկանց, որոնց անհետաձգելի բժշկական օգնություն Է պահանջվում:

Երկրի կառավարությունը հայտարարել Է, որ գործադուլի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել բուժզննությունից եւ հետաձգել այցը բժշկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում