2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը քաղաքական ապաստան Է խնդրել Էկվադորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ի երեկոյան հաղորդել Է Associated Press գործակալությունը: Ըստ վերջին տվյալների՝ Ասանժը գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Էկվադորի արտաքին գործերի նախարարը հայտնել Է, որ իր երկրի ղեկավարությունը քննարկում Է Ասանժի խնդրանքը, որը վիճարկում Է Մեծ Բրիտանիայից արտահանձնման վճիռը: Հիշեցնենք, որ Շվեդիան ձգտում Է հասնել Ասանժի, որը ծնվել Է Ավստրալիայում, հանձնմանը բռնաբարության մեղադրանքով: Մեծ Բրիտանիայից Շվեդիա WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վճիռը կայացվել Է 2011 թվականի փետրվարին: 2012 թվականի մայիսի 30-ին Գերագույն դատարանը մերժել Է պաշտպանության վճռափոխության գանգատը, իսկ հունիսի 12-ին փաստաբանները կրկին վիճարկել են արտահանձնման վճիռը: Ասանժը ժխտում Է բոլոր մեղադրանքները եւ պնդում Է, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառ ունի: Բանն այն Է, որ 2010 թվականին WikiLeaks-ը հրապարակել Է ամերիկացի դիվանագետների ավելի քան 250 հազար նամակներ եւ ամերիկացի զինվորականների գաղտնի փաստաթղթեր: Կայքի հիմնադիրը երկյուղում Է, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ-ին, իսկ այնտեղ իրեն սպառնում Է ցմահ բանտարկություն գաղտնիացված տեղեկատվության բացահայտման համար: