Միջազգային

Կոստա Ռիկան, Վիետնամը եւ Կոլումբիան կազմել են աշխարհի ամենաերջանիկ երկրների եռյակը

3 րոպեի ընթերցում

Կոստա Ռիկան, Վիետնամը եւ Կոլումբիան կազմել են աշխարհի ամենաերջանիկ երկրների եռյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Մեծ Բրիտանիայի “New Ecomomics Foundation” (NEF) հետազոտական ինստիտուտի վարկածի՝ Վիետնամը մտել Է աշխարհի ամենաերջանիկ երկրների եռյակը: NEF-ի ցանկը կազմվում Է մի քանի տարին մեկ անգամ «երջանկության ինդեքսի» (Happy Planet Index; HPI) գնահատման հիման վրա, որի որոշմանն այս տարի մասնակցել Է աշխարհի 151 պետություն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

FPI-ի ինդեքսի հաշվարկման համար հաշվի են առնվում ոչ թե համախառն ներքին արդյունքը կամ բնակչության մեկ շնչի հաշվով միջին եկամուտը, այլ այնպիսի գործոններ եւ չափանիշներ, ինչպիսիք են կյանքից սուբյեկտիվ բավարարվածությունը, կյանքի ակնկալվող տեւողությունը եւ Էներգասպառման մակարդակը: Միասին վերցված այս բոլոր ցուցանիշներով՝ 2012 թվականին երջանիկ պետությունների եռյակը կազմել են Կոստա Ռիկան, Վիետնամը եւ Կոլումբիան:

«Երջանկության ինդեքսի» հետազոտության հեղինակների խոսքով՝ HPI-ն բացահայտում Է այնպիսի սկզբունքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի Է հասնել ավելի երջանիկ եւ երկար կյանքի՝ ըստ որում ապրելով բնապահպանության իմաստով ըստ միջոցների: Մանրամասն ցանկ կազմելու նպատակը եղել Է ցույց տալ, որ բարեկեցության մակարդակը չպետք Է անպայմանորեն կապված լինի ռեսուրսների սպառման բարձր մակարդակի հետ, նշում են փորձագետները:

Առաջին անգամ HPI-ն “New Economics Foundation”-ի մասնագետները հաշվարկել են 2006 թվականին: Այն ժամանակ Վիետնամը մոլորակի ամենաերջանիկ երկրների ցուցակում զբաղեցրել Էր 12-րդ տեղը: Այս վարկանիշում Վիետնամը դարձել Է Հարավարեւելյան Ասիայի միակ պետությունը, որը մտել Է առաջին տասնյակը: Տարածաշրջանում նրա հարեւանները հետազոտության արդյունքներով զբաղեցնում են ավելի հեռավոր տեղեր. Ինդոնեզիան 14-րդ հորիզոնականը, Թաիլանդը՝ 20-րդ, Ֆիլիպինները՝ 25-րդ տեղը, իսկ արդյունաբերապես զարգացած Սինգապուրը՝ միայն 90-րդ հորիզոնականը:

«Երջանկության ինդեքսի» ցուցանիշն Էլ ավելի ցածր Է Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում: Աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակում դրանք զբաղեցնում են համապատասխանաբար 105-րդ եւ 122-րդ հորիզոնականները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում