Տնտեսություն

Հայաստանը ՀՆԱ 5-7 տոկոս աճ է նախատեսում ապահովել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ՀՆԱ 5-7 տոկոս աճ է նախատեսում ապահովել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր է նախատեսում ապահովել առաջիկա հինգ տարիների ընթացքում` համախառն ներքին արդյունքում գրանցելով 5-7 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 18-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության 2012-2017 թվականների ծրագիրը ներկայացնելով` վարչապետը նշեց, որ այն հիմնված է լինելու երեք գերակայությունների վրա` տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Վարչապետը կարեւորեց հատկապես հարկային, մաքսային եւ մրցակցության պաշտպանության համա­կարգերի ձեւավորում, որի պայմաններում ՀՀ օրենսդրությունը հավասարաչափ ու անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսա­վարողների նկատմամբ:

Ծրագրով նախատեսվում է նաեւ տարածքային համաչափ զարգացում, որակյալ կրթական, առողջապահական ու մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում եւ այլն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում