Մշակույթ

Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

1 րոպեի ընթերցում

Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում հունիսի 24-30-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, մշակույթի օրերի համատեքստում կստորագրվի նաեւ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հորդանանի Հաշեմիական Թագավորության միջեւ մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ամստերդամում հունիսի 12-ին բացվել է Հայ գրատպության 500- ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Երվանդ Քոչարի թանգարանի ցուցանմուշները: Ցուցադրվել են նաեւ հայ գրատպությանը նվիրված գրքեր եւ ձեռնարկներ՝ Ամստերդամի գրադարանների պահոցներից, իսկ հունիսի 15-ին Աստանայում տեղի է ունեցել «Եվրասիական մշակույթը նոր աշխարհում» խորագրով համաժողով, հայաստանյան պատվիրակության մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում