ԵԽԽՎ նախագահը կայցելի բանտում գտնվող Յուլյա Տիմոշենկոյին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպում է ունենալու ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին ԵԽԽՎ նախագահը նշել է Տիմոշենկոյի դստեր` Եվգենիայի Տիմոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին Եվգենիա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին այն ներդրման համար, որ կազմակերպությունն ունեցել է «ՈՒկրաինան ժողովրդավարության ուղուն վերադարձնելու հարցում»:
Յուլյա Տիմոշենմկոն իր պատիժն է կրում անազատության մեջ` 2009թ-ին Ռուսաստանի հետ կնքած «անօրինակ գազային պայմանագրերի» համար:
Կարդացեք հոդվածը` Русский