Հասարակական

«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-ը

1 րոպեի ընթերցում

«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են գալիս «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկության իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման հատված, Կասկադ, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակ, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկ և Գարեգին Նժդեհի հրապարակ) օրեցօր ավելացող երազանքները, քաղաքապետարանի և Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակ ավելացող ցանկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, նկատի ունենալով հանրության մեծ ոգևորությունն ու ակտիվ ընդգրկվածությունը ծրագրում` Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի 20-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում