Քաղաքականություն

Ֆրանսիացի սոցիալիստները վերահաստատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի սոցիալիստները վերահաստատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի սոցիալիստ ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, հանդիպման ընթացքում Կալտենբախը վերահաստատել է իր հանձնառությունը` պաշտպանելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ժխտողականության ոտնձգություններից:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահը ևս կիսում է այս հանձնառությունը, որը շուտով կվերածվի օրենսդրական նախաձեռնության: Ժխտողականությունը երբեք չպետք է տեղ ունենա մեր հանրապետության տարածքում»,- նշել է Կալտենբախը:

Սոցիալիստ սենատորը նաև հայտարարել է, որ ինքը և իր գործընկերները ուրախությամբ այս նոյեմբերին կհյուրընկալեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի իրենց հայազգի գործընկերներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում