Մշակույթ

Շահումյանի շրջանի հայկական հուշարձանների մասին գիրք կհրատարակվի

2 րոպեի ընթերցում

Շահումյանի շրջանի հայկական հուշարձանների մասին գիրք կհրատարակվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահումյանի անկումից ուղիղ քսան տարի է անցել: Մինչեւ հիմա որքան հեշտ է խոսել հաղթանակի մասին, այդքան դժվար է է խոսել պարտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը: Նրա կարծիքով` նման օրերը պետք է հիշել նախ պատմական հիշողության պահպանման տեսակետից եւ իմաստավորել կորուստները: «Պարտության մասին խոսել եւս անհրաժեշտ է, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ մենք եղել ենք ագրեսոր, որ միայն գրավել ենք առանց որեւէ բան զիջելու»,- ասաց նա: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը երեք անգամ եղել է այդ շրջանում: «Առաջին անգամ եղել եմ 1978 թ-ին, 1980-ին ավելի մանրամասն եմ ուսումնասիրել տեղանքը, վերջին անգամ` 1989 թ-ի նոյեմբերին: Հասցրել եմ լինել բոլոր գյուղերում, եւ շուտով մեծադիր մի հատոր կհրատարակվի այդ թեմայով, քանի որ տարածքը շատ հարուստ է հուշարձաններով, նույնիսիկ թուրքաբնակ գյուղերում հայկական խաչքարերը թանգարաններում էին ցուցադրվում»,- ասաց նա: Նրա խոսքով, առաջին հերթին պետք է յուրաքանչյուր հայ հնարավորինս լավ ճանաչի իր հայրենիքը` հետագայում երբեք որեւէ թիզ հող չկորցնելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում