Մոսկվայի բանկի 23-ամյա հայ աշխատակցուհին հափշտակում Էր հաճախորդների փողերը
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հյուսիսում ռուսաստանյան բանկերից մեկի 23-ամյա ավագ գանձապահի նկատմամբ քրեական գործ Է հարուցվել «Յուրացում կամ վատնում» հոդվածով, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես «ԲալտԻնֆո»-ի թղթակցին պատմել Է իրավապահ մարմինների աղբյուրը, երիտասարդ կինը, որը հայաստանցի Է, մշտական գրանցում ունի Ռյազանի մարզում: Աշխատելով մարշալ Վասիլեւսկու փողոցում գտնվող բանկի մասնաճյուղում, նա Նոր տարվա նախօրեին, օգտվելով ծառայական դիրքից, գանձարկղի ծրագրում փոխել Է հաճախորդներից մեկի անկետային տվյալները՝ դրանցում մտցնելով իր ազգանունը: Դրանով իսկ նա հաշիվ մուտք գործելու հնարավորություն Է ստացել: Այնուհետեւ գանձապահը տղամարդու հաշվից հանել Է 30 հազար ռուբլի եւ յուրացրել այն:
Հանցագործությունը բացահայտվել Է փետրվարի վերջին բանկի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից այն բանից հետո, երբ հաշվի իսկական տերը հայտնաբերել Է դրամական միջոցների անհետացումը:
Այժմ բանկում ստուգում են բոլոր հաշիվները: