Իրավունք

Զինծառայողը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ զինակցի գնդակից

1 րոպեի ընթերցում

Զինծառայողը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ զինակցի գնդակից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 19-ամյա շարքային Ալբերտ Արմենակի Ադիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային ծառայության քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի կողմից արձակված գնդակից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: «Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասաց Սարգսյանը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող հենակետում հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է սպանվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում