Իրավունք

Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի

2 րոպեի ընթերցում

Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգին նվիրված հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, ներկայացվեց մարտի 2-ին:

Հետազոտությունն անցկացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նպատակն է խթանել քրեական արդարության ոլորտի բարեփոխումները եւ նպաստել ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտոլովը նշեց, որ դատապարտված անձինք հաճախ իրենց դժգոհությունն են հայտնում Հայաստանում վաղաժամկետ ազատման մեխանիզմի վերաբերյալ:

«Վաղաժամկետ պայմանական ազատումը պետք է մատչելի լինի բոլոր դատապարտյալների համար, այդ թվում` ցմահ: Ես հուսով եմ, որ հետազոտության մեջ տեղ գտած առաջարկությունները կնպաստեն համակարգի բարելավմանը»,- ասաց Չունտոլովը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանի խոսքով` պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը մի քանի տարիների անընդմեջ աշխատանք է պահանջում:

«Անհրաժեշտ է ներդնել նոր գործիքներ, ստեղծել անկախ պրոբացիայի ծառայություն, որտեղ կաշխատեն հատուկ ուսուցում ստացած մասնագետներ»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում